News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մոսկվան եւ Անկարան բանակցություններ են վարում С-400 զենիթահրթիռային համակարգերի բաղադրիչների լիցենզավորված արտադրության մասին:Anadolu-ին այս մասին ասել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

Նրա խոսքով՝խորհրդակցություններ են անցկացվում Թուրքիայի կողմից մեծ հեռահարության ՀՀՊ եւ ՀՕՊ ազգային համակարգերի ստեղծման գործում Ռուսաստանի օգնության մասին:

«Բացի այդ, Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում նորագույն ռուսական մարտական մոդուլների, տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցների, ինչպես նաեւ հակատանկային համալիրների նկատմամբ», - ասել է Չեմեզովը:

Նա մանրամասնել է, որ արդեն կան հեռանկարային ավիա եւ ուղղաթիռային համալիրների մշակման, զրահատանկային տեխնիկայի, արդեն մատակարարված սպառազինության հետվաճառքային սպասարկման համատեղ ծրագրեր:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը Անկարայի խնդրանքով  արագացրել է Թուրքիա С-400 համալիրների մատակարարումը:

 «Ռազմատեխնիկական համագործակցության համաշխարհային շուկայում նման պրակտիկան  հազվագյուտ երեւույթ է: Սակայն ռուսական արդյունաբերությունը հաստատել է իր հնարավորությունները եւ մենք հստակ շարժվում ենք ըստ ժամանակացույցի: Համակարգի բաղադրիչների առաջին մատակարարումները իրականացվել են այս ամիս», - ասել է Չեմեզովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ