News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվան երբեք չի ձգտել վատացնել Թբիլիսիի հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք երբեք չեք ձգտել վատացնել Թբիլիսիի հետ հարաբերությունները: Միխայիլ Սաակաշվիլիի օրոք հենց վրացական ղեկավարությունը խզեց դիվանագիտական հարաբերությունները՝ փորձելով սահմանափակել մեր տնտեսական համագործակցությունը: Մենք սերտ առեւտրային եւ ներդրումային կապեր ունեինք: Այժմ առեւտուրը վերսկսվել է: Չեմ կարծում, թե թե ինչ-որ մեկը դրանից անհարմար է իրեն զգում: Մենք բացասական չենք վերաբերվում եւ կանխակալ չենք վրացի ժողովրդի հանդեպ, հակառակը, մենք դարերով միասին ենք ապրել, գնահատում ենք միմյանց մշակույթն ու սովորույթները»,- ասել է Լավրովը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ