News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Nike-ի 1972 թվականի սպորտային կոշիկները  Sotheby's աճուրդում վաճառվել են 437,5 հազար դոլարով, սա նոր համաշխարհային ռեկորդ է սպորտային կոշիկների զույգի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Moon Shoe սպորտային կոշիկները ստեղծվել են Nike-ի համահիմնադիր եւ վազքի մարզիչ Բիլ Բաուերմանի կողմից 1972 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի (Մյունխեն)  վազորդների համար, ընդամենը ստեղծվել է 12 զույգ:

Sotheby's-ը նշում է, որ սպորտային կոշիկների սկզբնական գինը եղել է 160 հազար դոլար:

Աճուրդում մեկ զույգ կոշիկ է ձեռք բերել հնահավաք Մայլս Նադալը, որը մտադիր է այն ցուցադրել իր մասնավոր թանգարանում մեքենաների հավաքածուի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ