News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Աշխարհը պետք է երախտագիտությամբ ընդունի Հորմուզի նեղուցում ծովային ուղիների պաշտպանության վերաբերյալ  ԻՀՊԿ ջանքերը: Այս մասին չորեքշաբթի հանրապետության նախարարների խորհրդի նիստին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ամբողջ աշխարհը պետք է շնորհակալ լինի Հորմուզի նեղուցի պահպանության եւ անվտանգության ապահովման ԻՀՊԿ ջանքերին», - նշվում է Ռոհանիի հայտարարությունում, որը տեղադրված է նրա պաշտոնական կայքում:

Նախագահը նաեւ նշել է, որ հուլիսի 19-ին բրիտանական լցանավի  կալանավորումը «ճշգրիտ եւ պրոֆեսիոնալ» է կատարվել:

Ռոհանին նշել է, որ Իրանը չի ձգտում տարածաշրջանում սրել լարվածությունը, սակայն «ոչ ոքի թույլ չի տա խախտել Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի անվտանգությունը»: Նրա խոսքով, «եթե ամերիկյան անօդաչուները կրկին խախտեն  Իրանի օդային տարածքը, պատասխանը կլինի նույնը, ինչ նախկինում»:

Հուլիսի 19-ին Իրանի IRNA լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ բրիտանական դրոշով Stena Impero լցանավը կալանավորվել է Հորմուզի նեղուցում:

Ըստ ԻՀՊԿ-ի, լցանավը կալանավորվել է «միջազգային կանոնների խախտման կապակցությամբ» եւ ուղեկցվել է մինչեւ ափ `ստուգման համար:

Հունիսի 20-ին իրանական ԶՈՒ-ն խոցել էր ամերիկյան ՌԾՈՒ RQ-4 անօդաչու հետախուզական թռչող սարքը, որից հետո ԱՄՆ-ն, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների, դիտարկում էր Իրանի տարածքում մի շարք օբյեկտների դեմ ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ