News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա ծրագրերին եւ գործակցության հնարավորություններին:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, տնտեսության զարգացման համար կառավարության որդեգրած առաջնահերթությունները, նորաստեղծ նախարարության տեսլականը` Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նախարարը իրանցի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Երեւանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները
Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են...
ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը
Կարեւորվել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը...
«Այս պահին կենտրոնանում ենք եղած օրակարգի վրա». ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարի մասին
Հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է…
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով...
Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին
Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին...
Այս տարի նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք…
Ամենաշատ