News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թերեզա Մեյը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը լքելուց հետո կաջակցի իր հաջորդող Բորիս Ջոնսոնին բրեքզիթի իրականացման հարցում: Այս մասին Մեյն ասել է խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Բորիս Ջոնսոնը կպահպանի Պահպանողական կուսակցության քաղաքական ուղղությունը, որը կոչված է բարելավելու ողջ երկրում մարդկանց կյանքը… Եվ որպես շարքային պատգամավոր՝ ես կաջակցեմ նրան բրեքզիթի հարցում»,- ասել է Մեյը:

Հիշեցնենք, որ Թերեզա Մեյը հայտարարել էր հրաժարականի մասին Բրյուսելի հետ բրեքզիթի հարցով բանակցություններում անհաջողություններից հետո:

Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ կազմից մարտի 29-ին, սակայն այդ գործընթացը տեղափոխվեց ապրիլ-մայիս, ապա՝ հոկտեմբերի 31:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ