News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխության գերմանական ինստիտուտի մասնագետները հայտարարել են, որ Եվրոպան դիմակայում է հինգերորդ ամենաշոգ ամռանը, հաղորդում է Euronews-ը:

Ֆրանսիայի Բորդո քաղաքում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային +41 աստիճանի, ստվերում՝ 2°С: Նման իրավիճակ է նաեւ Լա-Մանշի մյուս ափին: Փարիզում եւ Ֆրանսիայի մյուս հատվածներում, ինչպես նաեւ Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Շվեյցարիայում +40 աստիճան տաքություն է գրանցվել: Լոնդոնի բնակիչները տապից «թաքնվում են» այգիներում:

Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ «շոգը կլիմայի փոփոխության վկայություններից է, եւ անոմալ տապն առավել հաճախակի է դառնում»:

Եվրոպայում  շոգն առաջին հերթին ասոցացվում է անտառային հրեդհների եւ մահացության աճի հետ: 2003թ. մոտ 40 աստիճան տաքության պատճառով մահացել է ավելի քան 15 հազար մարդ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ