
Պարսից ծոցում ծովային ուղիների պաշտպանության հարցով Մեծ Բրիտանիայի ծրագրերին «կլրացնեն» ԱՄՆ-ի ծրագրերը՝ Իրանի «սադրիչ գործողությունները» կանխելու նպատակով: Այս մասին, AFP-ի հաղորդմամբ, հայտարարել է Պենտագոնի նոր ղեկավար Մարկ Էսպերը:
«Կարծում եմ՝ դրանք միմյանց կլրացնեն: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կկոորդինացնեն իրենց գործողությունները: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը կլինի կոորդինացնող մարմինը: Վաշինգտոնի երկու առանցքային նպատակներն են՝ Հորմուզի նեղուցում ազատ նավավարությունն ու Իրանի կողմից սադրիչ գործողությունների կանխումը»,- ասել է նա: