News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանի հակամարտության գոտում ավելի վաղ տեղացիների կողմից  փակված ճանապարհները բացվել են:

Հինգշաբթի այս մասին հայտնել է Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայությունը:

«2019 թվականի հուլիսի 25-ին վերականգնվել է երթեւեկությունը Բատկեն-Իսֆանա(Ղրղզստան) եւ Իսֆարա-Վորուխ(Տաջիկստան) ավտոճանապարհներով», - ասվում է հաղորդագրությունում:

Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության համաձայն՝ դիմակայության շրջանում իրավիճակը ներկայումս հարաբերականորեն կայուն է:

Այնուամենայնիվ, այնտեղ տեղակայված երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումները «շարունակում են ծառայել ուժեղացված ռեժիմով»:

«Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ջոկատները պետական սահմանի հատվածում   համատեղ պարեկություն են  իրականացնում:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին նրանք շարունակում են բացատրական աշխատանքներ իրականացնել սահմանամերձ բնակավայրերի բնակչության շրջանում` հակամարտությունը էսկալացիան կանխելու եւ իրավիճակը կարգավորելու համար», - նշում է ՊՍԾ-ն:

Ղրղզստանի եւ Տաջիկստանի բնակիչների միջեւ Ղրղզստանի  Աքսայ գյուղի եւ տաջիկյան Վորուխ անկլավի շրջանում բնակիչների միջեւ բախումները տեղի էին ունեցել հուլիսի 22-ի երեկոյան եւ շարունակվել է գրեթե ողջ օրվա ընթացքում:

Ղրղզստանը քաղաքացիների անվտանգության նպատակով ստիպված էր Աքսայից Բաթկեն մարզային կենտրոն տեղափոխել ավելի քան 600 մարդու, հիմնականում կանանց, երեխաների եւ ծերերի։ Ինչպես նախատեսվում է, առաջիկա օրերին պետք է տեղի ունենա Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը սահմանի ընդհանուր տեղամասում։

Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ սահմանի երկարությունը կազմում է մոտ 970 կիլոմետր։ Խորհրդային Միության փլուզումից հետո դրա երկայնքով գոյացել են մոտ 70 վիճելի տեղամասեր, որոնք պարբերաբար դարձել են կոնֆլիկտների առաջացման պատճառ տեղի բնակիչների եւ երկու հանրապետությունների զինծառայողների միջեւ, այդ թվում հրազենի օգտագործմամբ։ Մոտ երեք տարի առաջ Բիշքեկը եւ Դուշանբեն պայմանավորվել են ակտիվացնել սահմանի ընդհանուր տեղամասի սահմանազատումն ու սահմանագծումը։ Ներկա պահին հաջողվել է պայմանավորվել սահմանի մոտ 600 կիլոմետրի անցկացման շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ