News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձան հայ-վրացական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարեւան ու բարեկամ պետությունների միջեւ մի շարք ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: 

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին առեւտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ այդ կապերի փոխշահավետ դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ, այդ թվում տարածաշրջանային նոր ծրագրերի խթանման միջոցով:

Զոհրաբ Մնացականյանը եւ Մամուկա Բախտաձեն դրական գնահատեցին միջազգային կառույցներում եւ բազմակողմ այլ հարթակներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Կողմերը ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյա հոբելյանի համատեքստում մտքեր փոխանակեցին այդ նախաձեռնության ապագա տեսլականի եւ այդ ձեւաչափում համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի շուրջ։

Այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծվեց երիտասարդության շրջանում կապերի խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, ինչն առավել կամրապնդի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքների հիման վրա գործող հասարակությունների հետագա մերձեցումը:

Վրաստանի վարչապետը եւ Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեցին վիրահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների առավել մերձեցման եւ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հայաստանի ԱԳ նախարարն իր երախտագիտությունը հայտնեց Վրաստանի իշխանություններին՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Վրաստանի վարչապետը եւ Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության եւ կայունության անհրաժեշտությունը եւ այս ուղղությամբ Հայաստանի եւ Վրաստանի հետագա համագործակցության կարեւորությունը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ