News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, հուլիսի24-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 07։10-ի սահամններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի մակերեսային ծակած վերքեր, ձախ ձեռքի սալջարդ, ճակատի ձախակողմյան վերին շրջանի այտուց» ախտորոշմամբ բուժօգնության իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Հայաստանի և Վրաստանի քաղաքացի 58-ամյա Սինամ Թամոյանն է, որը բնակվում է Արագած գյուղում։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 01։45-ի սահմաններում 2 անհայտ անձինք բաց պատուհանից մուտք են գործել Ս. Թամոյանի բնակարան, ծեծի են ենթարկել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո դանակի գործադրման սպառնալիքով հափշտակել են 4 հատ ոսկյա մատանի, 1 ոսկյա շղթա, 3 հատ ոսկյա թևնոց, 2 զույգ ոսկյա ականջող (1-ը հայտնաբերվել է հատակին), 2 հատ Samsung մոդելի բջջային հեռախոս, 30.000 դրամ, 200 եվրո, 600-700 վրացական լարի և դիմել փախուստի:

Փաստի առթիվ ավազակություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ