Հայտնաբերվածը փաթեթավորվել եւ ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են...
Հուլիսի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տեղեկություններ ստացան, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչներից մեկը կանեփի բույսեր է աճեցնում։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տնամերձ հողամասի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին կանեփի հինգ տնկի, ինչպես եւ կանեփի չորացված-մանրացված յուրահատուկ հոտով զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվածը փաթեթավորվել եւ ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։