News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի հրամանատարությունը իր նոր ռազմական նավը (Arleigh Burke-class guided missile destroyer) կանվանի հայկական ծագումով ամերիկացի  հայտնի զինվորական  Փոլ Իգնատթիուսի (Իգնաթոսյան) պատվին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Աղբյուրի համաձայն՝ նավի անվան պաշտոնական շնորհումը տեղի կունենան հուլիսի 27-ին Ֆորտ Լոդերդեյլ նավահանգստում:

ԱՄՆ ի Ռազմածովային ուժերի քարտուղար Ռիչարդ Սփենսերի խոսքով՝ նոր ռազմական նավը կընդլայնի  օդային, ստորջրյա, վերջրյա, հակահրթիռային պաշտպանության եւ հարվածող ուժի հնարավորությունները:

Նշենք, որ Փոլ Ռոբերտ Իգնաթիուսը ծնվել է Գլենդեյլ քաղաքում, հայ գաղթականներ Հովսեփ եւ Էլիզա Իգնաթոսյանների ընտանիքում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա որպես կամավոր զորագրվել է բանակ: 1964-ից մինչեւ  1967 թվականը Իգնաթիուսը զբաղեցրել է պաշտպանության քարտուղարի նյութատեխնիկական ապահովման եւ սարքավորումների հարցերով  տեղակալի պաշտոնը:

1967 թվականին նախագահ Լինդոն Ջոնսի ժամանակ նա դարձել է ԱՄՆ ՌԾՈՒ քարտուղար եւ մինչեւ 1969 թվականը զբաղեցրել այդ պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ