News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իշխանություններն արդեն փորձում են շրջանցել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եւ այդ փորձն անօգնական է թվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են համոզել հասարակությանը, որ իրենք, իբր, նկատի ունեին այն, ինչի մասին ասված է հայտնի արձանագրությունում։ «Մեր երկրին ամոթ է իրականացնել վեթինգի գործընթացը, քանի որ դա վկայում է այն մասին, որ ստեղծվել է իրավիճակ, որն անհնար է փոխել պարզ ռեֆորմներով։ Դա վատ նշան է։ Իշխանություններն ազնիվ չեն ժողովրդի, մասնավորապես՝ փորձագիտական հանրության հետ»,- ասել է նա։

Իրավապաշտպանը նկատել է, որ ոչ բոլոր եվրոպական ինստիտուտներն են իրավիճակին անաչառ նայում եւ ներառում են տարրեր, որոնք բխում են նրանց շահերից։ «Այդ գործողությունները միշտ չէ, որ հիմնված են այն բանի վրա, որը մենք անվանում ենք դասական եվրոպական արժեքներ։ Այս ամենին ավելանում է ղարաբաղյան հարցի շուրջ մեզ համար աննպաստ մոտեցումների առկայությունը, որոնք դրսեւորվում են Եվրոպայի կողմից։ Այդ հարցը սերտորեն կապված է նավթագազային պրոբլեմատիկայի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ»,- ասել է ՀԿ նախագահը։

Լարիսա Ալավերդյանն ավելացրել է, որ պետք է լինել հետեւողական անվիճարկելի արժեքների, մասնավորապես՝ անկախ դատական համակարգի պահպանման հարցում։ «Չեմ կարծում, որ կլինեն ինչ-որ քաղաքական հետեւանքներ, բայց հույս կա, որ Եվրոպան թույլ չի տա իրականացնել կամայական քայլեր նոր իշխանությունների կողմից»,- ամփոփել է իրավապաշտպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ