News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արաքի ատոմային ռեակտորի վերակառուցումն ընթանում է լավ տեմպով։ Այս մասին ասել է  Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին, տեղեկացնում է Mehr-ը։

«Արաքի ռեակտորի վերակառուցման համատեղ կոմիտեն, ներառյալ Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան, լավ տեմպով է աշխատում... Մենք գոհ ենք պլանի իրականացման ընթացքից»,- ասել է Ալի Աքբար Սալեհին։ Նրա խոսքով՝ ավարտվել են նախապատրաստական աշխատանքները։

Սալեհին նաեւ տեղեկացրել է, որ Բուշեհրում ԱԷԿ-ի կառուցումը կսկսվի հաջորդ ամիս Ռուսաստանի համագործակցությամբ։ «Համաձայն պլանների՝ երկրորդ էլեկտրակայանը կսկսի գործել վեց տարի հետո, իսկ երրորդը կգործարկվի հաջորդ երկու տարիների ընթացքում»։

Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան պատրաստակամություն են հայտնել վերակառուցել Արաքի ռեակտորը, իսկ Ռուսաստանը հաստատել է, որ կշարունակի համագործակցությունն Իրանի հետ Բուշեհրի ԱԷԿ-ի կառուցման հարցում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ