News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վրաստանի  վարչապետ Մամուկա Բախտաձեն «էժանագին շահարկումներ» է անվանել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Օքրուաշվիլիի ձերբակալության քաղաքական բնույթի մասին ընդդիմության հայտարարությունները, հաղորդում է Նովոստի-Վրաստանը:

Օքրուաշվիլիին, որը վերջերս հիմնել էր նոր ընդդիմադիր  «Հաղթանակած Վրաստան» կուսակցությունը, ձերբակալել էին  հունիսի 20-21-ը Թբիլիսիում հանրահավաքների ժամանակ անկարգությունների գործով: Քաղաքական գործչին մեղդրանքներ են ներկայացվել  Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածի համաձայն՝ «կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն խմբակային բռնությանը»:

«Ընդդիմության անպատասխանատու հատվածն անընդհատ փորձում է հարցականի տակ դնել ամեն ինչ: Դրանից ելնելով՝ այս ամենն, իհարկե, էժանագին շահարկում է: Քննությունը շարունակվում է, դրա համար ես ինքս ձեռնպահ կմնամ բովանդակային գնահատականներից:

Փաստը հետեւյալն է. Վրաստսնում գոյություն ունի արդար եւ օբյեկտիվ արդարադատություն եւ վստահության աստիճանը շատ բարձր է: Ցավոք, Վրաստանում կան անպատասխանատու քաղաքական գործիչներ որոնք բոլոր գործընթացներից փորձում են իրենց համար քաղաքական միավորներ հավաքել», — լրագրողներին ասդել է Բախտաձեն:

Վարչապետը նաեւ հավելել է, որ որպես Օքրուաշվիլիի մեղքի ապացույց ՆԳՆ կողմից տարածված հանրահավաքի կադրերում, «ամեն ինչ երեւում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ