News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Դատական համակարգի բոլոր խնդիրները պայմանավորված են Հայաստանի Սահմանադրության խնդիրներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 26-ին ասել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։ Նրա խոսքով՝ քանի դեռ չի լուծվել այս հարցը, անհնար է խոսել այլ խնդիրների լուծման մասին, այդ թվում, թե որքանով է, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան համապատասխանում Սահմանադրությանը կամ ոչ։ «Բոլոր խնդիրները պետք է լուծել ոչ թե «դուխով», այլ խելքով։

Ամոթ է սկզբում խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը լեգիտիմ չէ, բայց ընտրությունները, որոնք տեղի ունեցան հին Ընտրական օրենսգրքով, անվանել լեգիտիմ։ Առաջարկում եմ Փաշինյանին «հանգիստ նստել տեղը եւ չմիջամտել դատական գործերին։ Իշխանության ոչ մի ճյուղ իրավունք չունի միջամտելու մյուս ճյուղերի գործերին»,- նշել է նա։ Նա նշել է, որ դատական իշխանության վրա ճնշման դեպքում ոչ մի անկախության մասին խոսք լինել չի կարող։ «Եվրոպան չէր կարող աչք փակել Փաշինյանի ապօրինի գործողությունների վրա դատարանների հանդեպ։ Մյուս կողմից՝ եվրոպացիները հայտարարել են, որ կաջակցեն իշխանություններին բարեփոխումների հարցում։ Սա «մահակի եւ քաղցրաբլիթի» քաղաքականություն է եւ ազդանշան իշխանություններին հետագայում նման գործողությունների անթույլատրելիության մասին»,- ընդգծել է նա։

Հայրիկյանն ավելացրել է, որ Հայաստանում միշտ եղել են ուժեր, որոնք հանդես են եկել հիրավի դեմոկրատական փոփոխությունների օգտին, այդ թվում իսկական Սահմանադրության ընդունման օգտին, եւ եղել են ուժեր, որոնք փորձել են այն հարմարեցնել իրենց շահերին։ «Սկզբում Սահմանադրություն «կարվեց» Լեւոն Տեր-Պետրոսյանի համար։ Հետո մենք առաջարկեցինք  փոփոխություններ, բայց հաջորդ Սահմանադրությունը «կարվեց» արդեն Ռոբերտ Քոչարյանի համար։ Երկրի Հիմնական օրենքի հաճախակի փոփոխությունը կարող է վկայել երկրում լուրջ խնդիրների առկայության մասին։

Մենք առաջարկում ենք Սահմանադրության նախագիծ, որը կլինի ոչ միայն դեմոկրատական, ոչ միայն կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը, այլեւ եւս մեկ ավանդ կներդնի համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։ Եթե նոր իշխանություններն իսկապես ներկայանում են որպես դեմոկրատական ուժ, ապա պետք է ընդունեն այդ նախագիծը եւ սկսեն իրական բարեփոխումները։

Առանց դրա չի կարելի լուծել ոչ մի խնդիր, այդ թվում ղարաբաղյան հարցը»,- ընդգծել է կուսակցության առաջնորդը։ «Նիկոլ Փաշինյանը պետք է գոնե խիղճ ունենա եւ Սահմանադրության տոնին հրավիրի այդ Սահմանադրության հեղինակին»,- ամփոփել է Պարույր Հայրիկյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հայտնի է դարձել, որ Վենետիկի հանձնաժողովը հայտարարել է իր դիրքորոշման մասին Հայաստանում վեթինգի եւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության առիթով լիագումար նիստի ամփոփիչ հայտարարությունում։ Նշվել է, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը հասել է պայմանավորվածությունների Հայաստանի իշխանությունների հետ այն մասին, որ ընդհանուր առմամբ բոլոր դատավորների վեթինգի անհրաժեշտություն չկա եւ դա անարդյունավետ է։ Դրա փոխարեն անհրաժեշտ է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը եւ ստեղծել կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ