News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այսօր Հուրգադայից Երեւան չվերթը կայանա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, NEWS.am-ին հայտնեց Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։ Նրա խոսքով՝ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող մարդկանց հետ։ «Մենք 24 ժամ կապի մեջ ենք քաղաքացիների հետ։ Կան դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում կապվել իրենց հարազատների հետ եւ մենք օգնում ենք։ Մի քանի ժամից մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ եւ կտեղեկացնենք չվերթի մասին»,- ասաց Մովսեսյանը։

Հարցին, թե այս օրերի ընթացքում օդանավակայանում քանի՞ քաղաքացի է մնացել, ի՞նչ կարգավիճակում են եւ արդյոք լուծվե՞լ է նրանց սննդի հարցը, Մովսեսյանը պատասխանեց․ «Ես հիմա չեմ ուզում դետալների մեջ մտնել, այս պահին ավելի բան չեմ կարող ասել»։

Իր հերթին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել մելքումյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը այս հարցերի վերաբերյալ զրուցել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի, նաեւ Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսիսյանի հետ եւ վերջինս հայտնել է, որ եթե ամեն ինչ հաջող գնա, այսօր, Եգիպտոսի ժամանակով 15.00-ին (Երեւանի ժամանակով 17.00), Հուրգադայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները կվերադառնան Հայաստան:

Նա տեղեկացրել է, որ այս պահին իրենք բանակցում են համապատասխան ավիափոխադրողի հետ, որը պետք է ՀՀ քաղաքացիներին հասցնի Երեւան. «Այս պահին փոխադրողի հետ պետք է համաձայնագիրը ստորագրվի: Այս առումով խնդիրը հանգուցալուծում է ստանում: Մնացածը, որոնք հուլիսի 29-ին պետք է վերադառնան, նրանց ուղղությամբ եւս աշխատանքներ կկատարվեն, որ բարեհաջող հասնեն Հայաստան: Մեր հանձնաժողովը եւս իր ուշադրության կենտրոնում կպահի խնդիրը»,-ընդգծեց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ Հուրգադա–Երեւան չվերթի չեղարկման արդյունքում ՀՀ մոտ 100 քաղաքացի մնացել է Հուրգադայում:  Հուրգադա–Երևան թռիչքը չի կայացել, քանի հայաստանյան տուրօպերատորը ավիափոխադրողին չի վճարել չվերթի համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ