News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


«Իրավունքի ուղի» ՀԿ–ն  սկսում է «#Ես_իրավունքի_դեսպան_եմ» հեշթեգով  նախաձեռնությունը, որը նպատակ ունի պաշտպանել դատարաններին՝ նրա դեմ ուղղված ոտնձգություններից։

Նախաձեռնության մասին այսօր՝ հուլիսի 26–ին լրագրողներին տեղեկացրեց «Իրավունքի ուղի» ՀԿ–ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Եթե մարդիկ օրինակներ ունեն դատավորների կողմից իրենց իրավունքները պաշտպանելու կամ առհասարակ իրավական պետության արժեքների կարեւորության վերաբերյալ, կարող են դրանք ներկայացնել։ Մենք առաջարկում ենք իրավաբանականի ուսանողներին, նրանց, ում խոսքը հանրության համար լսելի է, այս հեշթեգով իրենց մոտեցումն արտահայտեն եւ հանրային կարծիքը, որը քննարկում են օրինակ խոհանոցում, դառնա հանրության սեփականություն, որպեսզի հանրությունը հասկանա, արդյոք մեզ պետք են իրավական արժեքներ, թե՞ ոչ։ Մենք համոզված ենք, որ մեր հանրությունը տարիների ընթացքում կաթիլ–կաթլիլ ձեւավորել է իրավական պետության արժենքները հարգող լուրջ խավ եւ համոզված ենք, որ ակտիվության դեպքում կկարողանանք գործընկերներին հասկացնել, որ չի կարելի նման բան անել, նման հարված հասցնել իրավական պետությանը»,–ասաց նա։ 

Ռուբեն Մելիքյանը շեշտեց՝ դատական իշխանությունը բոլոր իրավունքների երաշխավորն է.

«Եթե դատական իշխանությունում մենք չկարողացանք ապահովել, որպեսզի կարմիր գծերը չհատվեն, մնացած բոլոր իրավունքները կվտանգվեն։ Այսօր մենք կանգնած ենք իրավական ձեռքբերումները կորցնելու եւ տասնամյակներ հետ շպրտվելու վտանգի առջեւ եւ մեզ համար, որպես իրավապաշտպան կազմակերպություն կարեւոր է, որ մենք մեզնից կախվածը անենք, որպեսզի թույլ չտանք մեր իրավական պետության որակների արժեզրկումը։

Տպել
Ամենաշատ