News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական գործառույթը չի իրականացրել. այն է՝ ապահովել դատավորի անկախությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իրավունքի ուղի» ՀԿ–ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում իրականացված խուզարկության վերաբերյալ ԲԴԽ–ից սպասվող արձագանքին։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ մինչ այս պահը ԲԴԽ–ն դրա հետ կապված հայտարարություն չի տարածել։

Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությանը, որ չնայած այսօր իշխանությունները զանգեր չեն անում դատավորներին, նրանք, միեւնույն է, իրենց տերեր են փնտրում։

«Եթե գործադիր իշխանությունն ունի հսկայական հնարավորություններ, որ զանգեր չեն լինում, բայց ոստիկանությունը հսկում է  դատավորի փակ աշխատասենյակի դուռը, հնարավոր է դատողություններ անել։ Բացի այդ, ո՞ւր է դրա ապացույցը։ Եթե գործադիր իշխանությունն ասում է, որ  հանցագործություններ են տեղի ունենում ու կես ժամ հետո ապացույց չի ներկայացնում, արժեզրկում է իր խոսքը։ Չեմ պատկերացնում, որ գործադիր իշխանությունը խոսի միջամտությունների մասին, բայց ապացույց չներկայացնի, այդ դեպքում մյուսն էլ կասի, թե սա հանրությանը դատական իշխանության դեմ տրամադրելու ձեւ է»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։ Գեորգի Մելիքյանը  NEWS.am–ին տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում  կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացումը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ