News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունից 10 օր անց ԲԴԽ–ն չի շտապում կատարվածի վերաբերյալ հայտարարություն տարածել։

NEWS.am–ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնեց, որ դեռևս խուզարկության վերաբերյալ դատախազության դիրքորոշումը չեն ստացել։

Բեքմեզյանը նշեց, որ դեռևս հուլիսի 23–ին գրություն են ուղարկել դատախազություն, սակայն դեռ պատասխան չեն ստացել։

Ավելի վաղ Բեքմեզյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի գրությունն ուսումնասիրելուց հետո դիմելու են հսկողությւոն իրականացնող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ, քանի որ ԲԴԽ–ի համար միայն մի կողմի դիրքոշորումը դեռ բավարար չէ։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամները հուլիսի 19–ին ԲԴԽ-ում հանդիպել են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ և քննարկել, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։ Գեորգի Մելիքյանը  NEWS.am–ին տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում  կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացումը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Տպել
Ամենաշատ