News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի 27-ամյա բնակիչ Էնթոնի Հանիմեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո լեռան գագաթը, հաղորդում է Asbarez-ը:

Իր արշավը նա սկսել է հուլիսի 11-ին. ընդհանուր առմամբ ճանապարհորդությունը տեւել է 8 օր:

Հասնելով գագաթին՝ Էնթոնին բարձրացրել է հայկական դրոշը, իսկ հուլիսի 20-ին վերադարձել Լոս Անջելես:

«Սկզբում Աֆրիկայի ամենաբարձր կետը բարձրանալը թվում էր քիչ հավանական, սակայն այնուհետեւ ես դարձա ավելի ինքնավստահ՝ գիտակցելով, որ եթե հասնեմ բարձունքին, կկարողանամ ոգեշնչել հայ երիտասարդներին ընդլայնել սեփական սահմանները, իրագործել սխրանքներ եւ հաղթահարել սեփական կյանքի խոչընդոտները»,-նշել է նա Asbarez-ին տված հարցազրույցում:

«Ինքս ինձ հայ կոչելու հնարավորությունը միշտ թանկ էր ինձ համար, եւ դա ես կպահեմ մշտապես իմ կյանքում»,-հավելել է նա:

Նրա խոսքով՝ բարձրացնելով հայկական դրոշը լեռան գագաթին՝ նա հարգանքի տուրք է մատուցել համայքին, ընտանիքին, ուսուցիչներին եւ դպրոցին իրենց ջանքերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ