News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բաղրամյանի պողոտայում այսօր` հուլիսի 28-ին, Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվանում:

Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։

 Բաղրամյան պողոտայում այս պահին տեղի է ունենում գորգերի լվացման արարողություն, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը: Պատգամավորներից ներկա է Լուսինե Բադալյանը:

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ