News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է չորրորդ ամենամյա վրանային «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում են 120 ստարտափներ Հայաստանից եւ աշխարհի 45 երկրներից։

Սամմիթի շրջանակում Հայաստան են ժամանել 100-ից ավել մենթորներ եւ հաջողակ ձեռներեցներ, վենչուրային եւ հրեշտակ ներդրողներ, ովքեր 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակից ստարտափների հետ, հանդես կգան դասախոսություններով եւ կօգնեն բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները: 

Մասնակիցների ծանոթությանն ու  ստարտափների ներկայացմանը հաջորդեց պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին նաեւ միջոցառման կազմակերպիչները, գործընկերներն ու հովանավորները։

Այս տարի «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաեւ լինելու է 100.000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափներում։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1.000.000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություն։

Դիմելով մասնակիցներին` «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշեց, որ Սամմիթը տարեցտարի ավելի մեծ եւ ընդգրկուն դառնալով նպաստում է ստարտափների առաջխաղացմանն ու թիմերի կայացմանը: Այն հնարավորություն է տալիս թիմերին համախմբվելու եւ  իրենց փորձության ենթարկելու:

«Սա առաջին տարին չէ, որ մենք մասնակցում ենք այս հիանալի նախաձեռնությանն ու միայն դրական արձագանքներ ենք ստանում: Սա Հայաստանում ստարտափ էկոհամակարգի կայացման համար շատ կարեւոր իրադարձություն է, այն ձեւավորում է անհրաժեշտ ծանոթություններ ու կապեր, տալիս նոր գիտելիքներ եւ ներդրողների հետ հանդիպելու իրական հնարավորություններ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների եւ ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման եւ ներդրումային գործարքների համար: 

Նշենք, որ Beeline-ը միջոցառման ռազմավարական գործընկերն է եւ արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի աջակից։

Սեւան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի եւ «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը  Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ