News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21-ից 30-ն անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ եւ 2 գովասանագիր։

Բրոնզե մեդալ է նվաճել  Երեւանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթեւոսյանը եւ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտ Լեւոն Խառատյանն արժանացել են գովասանագրերի։ Մեր թիմը ղեկավարում էին Քիմիայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը եւ անդամ Արմեն Գալստյանը։

Քիմիայի միջազգային օլիմպիադայում բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով՝ տեսական եւ փորձարարական։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։

Հիշեցնենք, որ 2018 թ-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Սլովակիայում եւ Չեխիայում,  մեր թիմը մրցանակների չէր արժանացել։

Առջեւում Աստղագիտության եւ Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադան է, որն անցկացվելու է  օգոստոսի 2-10-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ