News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հարցը համեմված է լիրիկական շեղումներով, կներեք, որ այդպես եմ ասում, որովհետեւ չեմ պատկերացնում, որ մենք կգանք, կհասնենք այնպիսի մի օրվա, որ եթե ինձ հարցնեք, կամ հետագա ՊԵԿ ղեկավարությանը հարցնեք՝ արդյոք կա՞ կաշառակերություն ձեր համակարգում, ինքը ինքնավստահ ձեւով ասի՝ միանշանակ չկա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ի պատասխան հարցադրման, թե ինչպե՞ս է, որ ՊԵԿ-ում մինչ օրս կաշառք վերցնող անձինք կան եւ ինչո՞ւ հնարավոր չեղավ նոր Հայաստանում հասնել նրան, որ ՊԵԿ-ում բացառվի կաշառակերությունը:

Ըստ նրա՝ ՊԵԿ-ն առանձին դեպքերում գործում է ներքին անվտանգության վարչության ռեսուրսներով, ԱԱԾ-ն իր գործառույթն է իրականացնում: Վերջին ամսում ԱԱԾ-ի բացահայտած կոռուպցիոն 2 դեպքի կապակցությամբ Դ.Անանյանը զանգել եւ շնորհակալություն է հայտնել Արթուր Վանեցյանին, որովհետեւ, նրա բնորոշմամբ, ԱԱԾ-ի աշխատանքի արդյունքում ՊԵԿ-ը մաքրվում է:

«Ցանկացած օժանդակություն, որ մենք կունենանք այդ պրոցեսում, մենք կողջունենք: Մենք ասում ենք, որ համակարգային կոռուպցիա չկա, բայց այդ արտահայտությունը մենք արդեն չենք ուզում անենք: Վստահ եմ, որ հանրության մոտ, մենք էլ ենք սում, մեր ծառայություններն էլ են բերում, որ այո, կան կաշառակերության առանձին դեպքեր, առանձին դրսեւորումներ, որոնց դեմ մենք պետք է ուղղակի անաչառ պայքար մղենք ու չդադարենք պայքար մղելուց»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով, խնդիրն այն չէ, թե կա՞ կաշառակերություն, թե՞ ոչ, խնդիրն այն է, թե կա՞ այդ կաշառակերության դեմ պայքարելու կարողություն. «Կարծում եմ՝ այդ կարողությունն ունենք՝ նաեւ հանրային, քաղհասարակության, հանրության օժանդակության միջոցով»:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբներին ԱԱԾ-ն հայտարարել էր ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչի կողմից որպես կաշառք բազալտ քար ստանալու մասին, իսկ օրերս հայտարարվեց ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք՝ ադամանդի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերության նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսեւորելու հետ կապված: Հարուցվել են քրեական գործեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ