News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան ոստիկանության այն ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։ Այս մասին NEWS.am- ին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից:

Հարցն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաեւ այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Ստեղծված իրավիճակում ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունը ապացուցված չլինելու պարագայում, իր եւ ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջեւ է կանգնում:

Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաեւ խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի եւ համաչափության սահմանադրական սկզբունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ