News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը Հայաստանի իշխանություններին մեղադրում է ընկերությանը սեփականազրկելու մտադրության մեջ: Այս մասին նա հայտարարեց  սկայպ տեսակապիվ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ մամուլի ասուլիսը նախատեսվում էր անցկացնել Թբիլիսիում, սակայն բարձրացված աղմուկից հետո որոշվել էր այն ինտերակտիվ ռեժիմով անցկացնել:

«Թբիլիսիում ասուլիս անցկացնելու գաղափարն առաջացել էր այն պատճառով, որ  «Սանիթեքը» ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշման», - ասաց Թավիլը: Նրա խոսքով՝ օրինակներից մեկը  այս տարվա փետրվարին «Սանիթեքի»  դեմ հարուցված քրեական գործն է:

«Քրեական գործը անհիմն է և անօրինական, բխում է նրանց քաղաքական նկատառումներից»,- հավաստիացրեց Թավիլը՝ հավելելով, որ գործողություններն ուղղված են ընկերության ֆինանսական հնարավորությունների սպառմանը և գույքի օտարմանը:

Միեւնույն ժամանակ, նա հիշեցրեց ավելի վաղ արված հայտարարությունները, որ իշխանությունները պատրաստվում են խզել  ընկերության հետ պայմանագիրը, և գործողությունները թելադրված են քաղաքական նկատառումներով:

Ընկերությունը Հայաստանում  գործում է 4.5 տարի: Սեփականատերերը Լիբանանից և Կանադայից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ