News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ-ից Վրաստան զբոսաշրջիկների թիվն այս տարվա հուլիսին  կրճատվել է 6.4 տոկոսով: Այս մասին այսօր վիճակագրական տվյալների շնորհանդեսին ասել է Տուրիզմի ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին, հաղորդում է  «Նովոստի Վրաստանը»:

Նրա խոսքով, եթե 2018-ի հուլիսին ՌԴ-ից Վրաստան իրականացվել է 169.8 հազար այց, ապա այս տարվա հուլիսին այդ թիվը նվազել է մինչեւ 159 հազար:

Ընդ որում ինքնաթիռով Վրաստան ժամանած այցելուների թիվը կրճատվել է 48.8 տոկոսով, իսկ ցամաքային ճանապարհով այցելածների թիվն աճել է 7 տոկոսով:

Ընդհանուր առմամբ այս տարվա հունվար-հուլիսին Վրաստան իրականացվել է ավելի քան 850.6 հազար այց, ինչը 22.1 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես հայտնի է՝ ՌԴ կառավարությունը հուլիսի 8-ից արգելել է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը եւ տուրօպերատորներին խորհուրդ  է տվել այդ ուղղությամբ ավիատոմսեր չվաճառել:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների ՝ հուլիսից մինչեւ տարեվերջ տուրիզմից եկամուտները ծրագրվում էին  750 միլիոն դոլարի մակարդակում: Ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազեցումը կարող է էականորեն ազդել այդ ցուցանիշների վրա:

Ռուս զբոսաշրջիկների կրճատումը կարող է զգալիորեն ազդել այդ ցուցանիշների վրա:

Հուլիսի վերջին նշվել էր, որ հուլիս եւ օգոստոս ամիսների ավիատոսմերի վերադարձից վրացական առաջատար Georgian Airways ավիափոխադրողի վնասը կազմել է 25 մլն դոլար:

Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստ են մոտ 1.2 մլն եվրո հատկացնել առանց ԱԱՀ ՌԴ-ից Հայաստանի տարածքով Թբիլիսիի եւ Բաթումիի ուղղությամբ տարանցիկ ավիաթռիչքների սուբսիդավորման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ