News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 371,883 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.7 տոկոսով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ 2019թ. հուլիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 18.7 տոկոսով: Եթե 2018թ. հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 300,674 ուղեւոր, ապա 2019թ. հուլիսի ցուցանիշը կազմում է 356,934 ուղեւոր:

2019 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 14,949 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,898 ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 16.5 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 1,692,494 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 7.7 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ