News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է կատարել Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, որից ավելի վաղ ԱՄՆ-ն դուրս էր եկել, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանը պատրաստ է համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ, հստակ իրականացնել Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրով իր պայմանավորվածությունները»,- հայտարարել է Ջահանգիրին՝ ելույթ ունենալով Կասպիական տնտեսական համաժողովում:

Նա նշել է, որ «ցավոք, ամերիկյան կողմը վարում է տարածաշրջանում անկայունություն ստեղծելու քաղաքականություն»:

«Ամերիկայի միակողմանի քաղաքականությունը, Ամերիկայի կողմից պատժամիջոցների օգտագործումը մեր տարածաշրջանի համար ահռելի խնդիր է»,- նշել է նա:

Չորս տարի առաջ՝ 2015 թվականի հուլիսի 14-ին, Իրանը եւ միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) ձեռք էին բերել պատմական պայմանավորվածություն՝ Իրանի միջուկային զենքի խնդրի կարգավորման մասին։ Ընդունվել էր Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագիր: Համաձայնագրով նախատեսվում էր Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Գործարքը նախնական տեսքով չգոյատեւեց անգամ 3 տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց, որ միակողմանիորեն դուրս է գալիս պայմանագրից եւ իսլամական հանրապետության դեմ վերականգնում խիստ պատժամիջոցները: Ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Թեհրանի հետ նոր գործարքը քննարկելու պատրաստակամության մասին՝ առանց նախապայմանների, սակայն վերջինը պահանջում է բանակցային գործընթացը սկսելու համար պատժամիջոցների հանում:

Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մեկ տարվա հետ կապած Իրանը մայիսի 8-ին հայտարարել էր ՀՀԳԾ մի շարք դրույթների կատարումը դադարեցնելու մասին, որոնք առնչվում են հարստացված ուրանի եւ ծանր ջրի պաշարներին: Իրանը ցածրհարստացված ուրանի պաշարների շեմը բարձրացրել է մինչեւ 300 կգ: Հետագայում Թեհրանում իշխանությունները հայտարարել էին միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին՝ կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀԳԾ անդամ երկրները չեն կարողացել 60 օրում կատարել Թեհրանի պահանջները: Իրանն արդեն հարստացված ուրանի մակարդակը հասցրել է մինչեւ 4,5 տոկոսի (միջուկային գործարքով սահմանված էր 3,67 սահմանաչափը):

Իրանում նաեւ նշել են, որ հուլիսի 7-ից հետո (երբ սկսվել էր երկրորդ փուլը) 60 օր անց կանցնեն պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, եթե միջուկային գործարքի անդամ երկրները «ԱՄՆ տնտեսական ահաբեկչության դեմ» չապահովեն Իրանի շահերը: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Իրանի նախաձեռնած բոլոր քայլերը «շրջելի» են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Ամենաշատ