News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 13-ին, իրենց պահանջներով նամակ հանձնեցին Բարձրագույն դատական խորհրդին։

«3-4 կետ ենք առանձնացրել, որոնք վերաբերում են ԲԴԽ անգործությանը պարոն Քոչարյանի գործի հետ կապված եւ 1 կետ էլ հատուկ առանձնացրել ենք, որով ընդգծել ենք վարչապետի վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ, այն որ ասաց, որ «փայտով գլխներին տալ է պետք», «վնգստալ» եւ այլն։ Ցանկանում ենք ԲԴԽ–ի տեսակետին ծանոթանալ , երբ երկրի ղեկավարն այд բառամթերքով է դիմում դատավորներին»,–նշեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ երեկ նրանք բողոքի ակցիա էին իրականցնում ԲԴԽ-ի դիմաց՝ պնդելով, որ Քոչարյանի գործով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ ապօրինություններ են իրականացվում եւ ԲԴԽ–ն ցուցաբերում է հանցավոր անգործություն։ Երկու ժամ բողոքի ակցիայից հետո ցուցարարներին մոտեցավ ԲԴԽ մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը  եւ խնդրեց իրենց պահանջները գրավոր ներկայացնել, քանի որ ԲԴԽ-ում նիստ է գումարվել եւ հայտնի չէ, թե այն երբ կավարտվի։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով գտնվում է կալանքի տակ։ Գործի վարույթը կասեցվել է, քանի որ ՍԴ–ն դիմել է ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։

Հավելենք, որ ԲԴԽ–ն համաձայնություն էր տվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, ինչից հետո նրա  լիազորությունները կասեցվել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ