News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ ԱՄՆ-ն օգնություն են առաջարկել Սերբիային եւ Կոսովոյին՝ երկրների միջեւ կապերի կարգավորմանն ուղղված, ԵՄ հովանու ներքո բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է AP-ը:

Վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նրանց «նպատակը Կոսովայի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է՝ համապարփակ, քաղաքականապես կայուն եւ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի միջոցով, ինչի կնպաստի տարածաշրջանային կայունությանը»:

Երկու երկրների միջեւ բանակցությունները փակուղի էին մտել անցած տարի Սերբիայից ապրանքների ներմուծման համար 100% հարկի սահմանման մասին Կոսովոյի որոշման պատճառով:

Հայտարարության մեջ երկրները Կոսովոյին կոչ են արել չեղարկել սակագները, ինչպես նաեւ Սերբիային խնդրել են դադարեցնել Կոսովոյի ճանաչման չեղարկման հարցով արշավը»: Սերբիան վերջին շրջանում ակտիվացրել է ջանքերը Կոսովոյի պետականության ճանաչումը դադարեցնելու համար:

«Ստատուս քվոն խոչընդոտում է դեպի ԵՄ Կոսովոյի եւ Սերբիայի առաջընթացին: Մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած օգնություն»,- ասվում է հայտարարության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ