News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թեհրանը պատրաստ է միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլին անցնելուն, եթե մյուս երկրների կողմից համաձայնագրի կատարման հետ կապված իրավիճակը չփոխվի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ինչ վերաբերում է մեր կողմից [միջուկային գործարքով] մեր պարտավորությունների կրճատմանը, ապա մենք կպահպանենք նախկին մոտեցումը: Եթե մեր նշանակած 60-օրյա ժամկետի ավարտին ոչ մի արդյունք չլինի, ապա մենք անպայման կանցնենք [պարտավորությունների կրճատման] երրորդ փուլին»,- նշված է նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նա հավելել է, որ «այնուհետեւ կտրամադրվի 60-օրյա նոր ժամկետ, որպեսզի գտնվի այս խնդրի լուծումը»:

2019 թվականի մայիսի 8-ին Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով պարտավորությունների մի մասի կատարումը եւ մյուս մասնակիցներին 60 օր ժամանակ է տալիս դրանց կատարմանը վերադառնալու համար: Հուլիսի 7-ին Թեհրանն անցել էր կասեցման երկրորդ փուլին (հայտարարել էր 3,67 տոկոսից ավելի ուրանի հարստացման մասին) եւ խոստացել յուրաքանչյուր 60 օրը մեկ պարտավորությունները կրճատել, եթե մյուս մասնակիցները չհետեւեն ձեռք բերված պայմանավորվածություններին:

Իրանական միջուկային դոսյեի խնդիրը կտրուկ սրվել էր 2018 թվականի մայիսի 8-ին ՀՀԳԾ-ից միակողմանի կարգով ԱՄՆ-ի դուրս գալուց եւ Իրանի դեմ նավթի արտահանման ոլորտում ամերիկյան տնտեսական պատժամիջոցներ սահմանելուց հետո: Իրանական կողմի վարկածով՝ գործարքի մնացյալ մասնակիցները, առաջին հերթին եվրոպացիները համաձայնագրի տնտեսական մասով իրենց պարտավորություններն ամբողջապես չեն կատարում, ուստի իր ներկայիս տեսքով գործարքն անիմաստ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ