News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Սոչիում փոթորկային նախազգուշացում են հայտարարել  37 աստիճան ուժեղ շոգի պատճառով, հայտնում են քաղաքային իշխանությունները, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Քաղաքի Քաղաքացիական պաշտպանության վարչության հաղորդմամբ՝ հանգստավայրի տարածքում ուժեղ շոգ է սպասվում:

«Ուշադրություն: Փոթորկային նախազգուշացում: Առաջիկա 3 ժամերին եւ մինչեւ օգոստոսի 14-ի օրվա վերջը, ինչպես նաեւ օգոստոսի 15-ի օրվա ընթացքում հնարավոր է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում:  Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ+37 С», - ասվում է հաղորդագրությունում:

Փրկարարները բնակիչներին եւ զբոսաշրջիկներին խնդրում են խուսափել արեւի տակ երկար գտնվելուց, պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, խարույկներ չվառել դրա համար չնախատեսված վայրերում:

Երեքշաբթի Տուապսեում անտառային հրդեհ էր բռնկվել: Բռնկումը տեղայնացել էր 0,8 հա մակերեսում: Այն կարողացել էին մարել ՌԴ ԱԻՆ ավիացիայի ներգրավմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել