News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն այսօր՝ օգոստոսի 14-ին ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Կիշան Դան Դեւալին (Kishan Dan Dewal)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ավետ Ադոնցը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ եւ վստահություն հայտնեց, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:

Հնդկաստանի դեսպանը շեշտեց, որ իր երկիրը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ եւ համագործակցության զարգացմամբ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում, եւ հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի այդ նպատակներն իրագործելու համար։

Հանդիպմանն Ավետ Ադոնցը եւ Կիշան Դան Դեւալն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգային մի շարք հարցերի, կարեւորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը, առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել