News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում հայտնաբերել են անհետացած հրեշ-պինգվինի քարացած ոսկորները: Հրեշ-պինգվինը լողացել է օվկիանոսում գրեթե 60 մլն տարի առաջ, հաղորդում է AP-ը:

Գիտնականների խոսքով՝ պինգվինների նախկինում անհայտ տեսակները, ինչպես կարծում են, ունեին մոտ 1,6 մ հասակ եւ կշռում էին մինչեւ 80 կգ: Համարվում է, որ հայտնաբերված պինգվինը եղել է հսկայական պինգվիններից, որոնց ծաղկուն շրջանն սկսվել է դինոզավրերի վերանալուց հետո: Կենտերբերիի թանգարանի ավագ հսկիչ Փոլ Սքոֆիլդի խոսքով՝ այդ տեսակը նման է մեկ այլ հսկայական պինգվինի, որը հայտնաբերվել է Անտարկտիդայում 2000թ.:

Հսկայական պինգվիններն անհետացել են 30 մլն տարվա ընթացքում:

Համարվում է, որ Նոր Զելանդիայում բազմաթիվ հսկա թռչուններ են անհետացել, այդ թվում՝ աշխարհի ամենախոշոր թութակը, հսկայական արծիվն ու էմուանման թռչունը, որը կոչվում է մոա: Գիտնականները նշում են, որ գիշատիչների բացակայությունը նման թռչուններին թույլ է տվել բարգավաճել:

Հրեշ-պինգվինի քարացած ոսկորները հայտնաբերվել են Վայպար գետի ափին էնտուզիաստի կողմից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել