News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

9-ամյա աղջիկը գենդերային խտրականության պատճառով դատի է տվել Բեռլինի տղաների ամենահին երգչախմբին: Նա պնդում է, որ սեռի պատճառով իրեն հրաժարվել են ընդունել երգչախմբում, հաղորդում է AP-ն:

Պետական եւ մայր տաճարի երգչախումբը Գերմանիայի ամենահայտնի տղաների երգչախմբերից է, որը հիմնադրվել  է 1465 թվականին Ֆրեդերիկ 2-րդի կողմից: 554 տարվա գոյության ընթացքում այնտեղ երբեք աղջիկներ չեն երգել:

Աղջիկը  երգչախմբում լսումներն անցել է մարտին, սակայն նրան չեն ընդունել:

Երգչախումբը պնդում է, որ որոշումը կապված չէ սեռի հետ եւ աղջկան կընդունեին, եթե նա արտասովոր տաղանդ եւ մոտիվացիա դրսեւորեր եւ եթե «նրա ձայնը համապատասխաներ տղաների երգչախմբի ցանկալի ձայնային բնութագրիչներին»:

Աղջկա մայրը, որը բողոք էր ներկայացրել աղջկա անունից, պնդում է, որ երգչախմբի մերժումը խտրականություն է եւ խախտում է նրա հավասար հնարավորությունների իրավունքը:

5-25 տարեկան մոտ 250 տղաներ եւ երիտասարդներ մտնում են պետական եւ մայր տաճարի երգչախմբի 11 տարբեր երգչախմբերի կազմում:

Նրանք ելույթ են ունենում քաղաքի գլխավոր մայր տաճարում եւ հյուրախաղեր ունենում Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ռուսաստանում եւ Իսրայելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ