News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինաստանն արտաքին ուժերին մեղադրել է  Հոնկոնգում բողոքի ցույցեր հրահրելու համար՝ զգուշացնելով, որ նրանց «խրախուսիչ» ջանքերը նկատվել են, եւ որ նրանք, ի վերջո, իրենց են վնաս պատճառելու, հայտնում է Reuters-ը:

«Օտարերկրյա ուժերը պետք է դադարեն միջամտել Հոնկոնգի գործերին»,- Լոնդոնում լրագրողների հետ զրույցում ասել է Բրիտանիայում Չինաստանի դեսպան Լյու Սյաոմինը։- «Դադարեք խրախուսել հանցագործություններին: Նրանք չպետք է սխալ գնահատեն իրավիճակը և սխալ ճանապարհով գնան, հակառակ դեպքում կվնասեն իրենք իրենց»:

Նրա խոսքով՝ փաստերը ցույց են տալիս, որ իրավիճակը այդքան չէր վատթարանա, եթե չլիներ արտաքին ուժերի միջամտությունը եւ սադրանքը:

«Հոնկոնգը Չինաստանի մաս է: Ոչ մի օտարերկրյա պետություն չպետք է միջամտի Հոնկոնգի ներիքն գործերին»,- ասել է Չինաստանի դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ