News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի դեմ քրեական գործում 2 նոր դրվագ է հայտնվել: Այս մասին ասվում է հանրապետության գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Ռազմական դատախազության կողմից Աթամբաեւի դեմ քրեական գործերի հետաքննության շրջանակում ծանուցումներ են հանձնվել՝ մի շարք ծանր հանցանքներ իրականացնելու կասկածանքի մասին: Քննչական խումբը պետության նախկին ղեկավարին մեղադրում է Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, ջերմաէլեկտրակայան ածուխի անօրինական մատակարարման, ընդերքի օգտագործման համակարգում լիցենզիաների տրամադրման ժամանակ կոռուպցիայի կազմակերպման մեջ»,- ասվում է փաստաթղթում:

Անձեռնմխելիությունից զրկված Աթամբաեւը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին Քոյ-Տաշ գյուղում գտնվող իր սեփական տանը: Հաջուկջոկատայինների գրոհին հակահարված էին տվել նրա աջակիցները: Ձերբակալության օպերացիայի ընթացքում մեկ հատուկջոկատային էր զոհվել, բուժօգնության էր դիմել 100 մարդ, այդ թվում ոստիկանության աշխատակիցներ:

Ղրղզստանի գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի խոսքով՝ Աթամբաեւը խախտել է սահմանադրությունը՝ զինված դիմակայություն ցուցաբերելով ուժայինների նկատմամբ: Դատարանը ձերբակալության սանկցիա է տվել առնվազն մինչեւ օգոստոսի 26-ը, Աթամբաեւին տեղափոխել են Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան:

Նախկին նախագահին ծանուցում է հանձնվել իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն կիրառելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մահափորձ կազմակերպելու, գերեվարում կազմակերպելու, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին բանտարկությունից ապօրինաբար ազատ արձակելու ժամանակ կոռուպցիայի, Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման ժամանակ կոռուպցիայի եւ Բիշքեկում «Ֆորում» արդյունաբերական խմբի շենքի հետ կապված անօրինական գործարքի կասկածանքի մասին:

Միեւնույն ժամանակ, նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարեւը բողոք է ներկայացրել Բիշքեկի քաղաքային դատարան՝ խնդրելով փոփոխել Աթամբաեւի նկատմամբ խափանման միջոցը: Փաստաբանը կարծում է, որ Աթամբաեւին անօրինական են ձերբակալել, քանի որ վերջինս նախկին նախագահի կարգավիճակ ունի, իսկ Աթամբաեւին անձեռնմխելիությունից զրկելու՝ խորհրդարանի որոշումը փաստաբանը հակասահմանադրական է համարում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ