News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել Ամուլսարին վերաբերող որեւէ հարցի։ Կառավարության դիմաց այսօր՝ օգոստոսի 15-ին, Ամուլսարի բնապահպանների բողոքի ակցիայից հետո NEWS.am-ի թղթակիցը փորձեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Շրջակա միջավայրի նախարարից, սակայն Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանելուց, քանի որ ասաց՝ դեսպանի հետ հանդիպում ունի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ