News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջիբրալթարի կողմի իրանական Grace 1 լցանավի ազատ արձակումն ու այդ հարցում Վաշինգտոնի միջամտությունը վկայում է օրենքի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անհարգալից վերաբերմունքի մասին: Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չկարողանալով հասնել տնտեսական ահաբեկչության իր նպատակին, ներառյալ՝ քաղցկեղով հիվանդներին դեղորայքից զրկելը, ԱՄՆ-ն փորձում է շահագործել իրավական համակարգը՝ բաց ծովում մեր սեփականությունը հափշտակելու համար»,- Twitter-ում գրել է Զարիֆը:

Նրա պնդմամբ՝ «ծովահենության այդ փորձը վկայում է օրենքի նկատմամբ Թրամփի վարչակազմի անհարգալից վերաբերմունքի մասին»:

Grace 1-ի տեղաշարժը սահմանափակվել էր հուլիսի 4-ի առավոտյան Ջիբրալթարի նեղուցում Սիրիա անօրինական նավթ մատակարարելու կասկածանքով, որով խախտվում են Եվրամիության պատժամիջոցները: Ջիբրալթարի ղեկավար Ֆաբիան Պիկարդոյի խոսքով՝ Պանամայի դրոշի ներքո ուղեւորվող նավը մտադիր էր առաքել իր բեռը Սիրիայում նավթամշակող գործարան: Այդ ձեռնարկության սեփականատերը իրավաբանական անձ է, որը հայտնվել է ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում, պարզաբանել է նա: Պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2011 թվականին, ներառում են նաեւ նավթային Էմբարգո: Գործի հետաքննության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է լցանավի կապիտանին, ավագ օգնականին եւ անձնակազմի եւս 2 անդամի: Դատարանը կալանումը երկարաձգել էր մինչեւ օգոստոսի 15-ը:

Հուլիսի 19-ի երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում, իրանական տարածքային ջրերում կալանավորել էր բրիտանական Stena Impero լցանավն ու ուղեկցել դրան Բենդեր-Աբբաս նավահանգիստ: Իրանի իշխանությունների խոսքով՝ լցանավի անձնակազմն առողջ է, իսկ լցանավը կանգնած է նավահանգստում: Stena Impero-ի դեպքը փաստացիորեն պատասխան էր իրանական լցանավի կալանմանը: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջիբրալթարի իշխանություններն ազատ են արձակել լցանավն այն բանից հետո, երբ Իրանի կողմից պաշտոնական վստահեցում են ստացել այն մասին, որ լցանավը նավթ չի մատակարարի Սիրիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ