News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում այսօր` օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ոստիկանների գործողությունների պատճառով 32-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Շատինի համայնքապետ Արթուր Ստեփանյանը:

Համայնքապետը նշեց, որ Հայրապետյաններին տրված հանրակացարանի սենյակից պետք է դուռ բացվեր, որպեսզի սենյակ տրամադրեին մի կնոջ, Հայրապետյանները չեն համաաձայնել, միջամտել են ոստիկանները։

«Հայրապետյաններին տրված հանրակացարանից պետք է դուռ բացվեր, ոստիկանները եկել են, Վազգեն Հայրապետյանը խոչնդոտել է, աղջիկն էլ հուզվել է, իրեն չէր կարելի, քանի որ 3 ամիս առաջ էր սրտի վիրահատություն տարել, ու այս դեպքը պատահել է»,- ասաց համայնքապետը:

Արթուր Ստեփանյանի խոսքով` 32-ամյա Քրիստինե Հայրապետյանը ամուսնացած է եղել, 2 անչափաս երեխաներ ունի:

Ոստիկանության լրատվության վարչությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ քաղաքացու հաղորդման հիման վրա նյութեր են կազմվել, գործն ուղարկվել է  ՀՀ Քննչական կոմիտե:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ