News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 16-ի երեկոյան Ջերմուկում տեղի ունեցած Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ հանրահավաքն ավարտվեց հայրենասիրական երգերով: Տարբեր տարիքի մասնակիցների մի մասը ձեռք ձեռքի բռնած քոչարի պարեց:

Ինչպես հաղորդել ենք, Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիաներն ակտիվացել են քրեական գործի շրջանակում անցկացված փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո: Էական է այն, որ փորձաքննությունն անցկացվել է լիբանանյան կազմակերպության կողմից Ամուլսարի շահագործմամբ անմիջականորեն շահագրգռված «Լիդիան Արմենիա» ընկերության պատվերով եւ նրա տրամադրած տվյալների հիման վրա: Փորձաքննությունը չի տալիս հնարավոր հետեւանքների մասին սպառիչ եզրակացություն:

Նախօրեին բողոքի համանման ցույց էր անցկացվել Հայաստանի կառավարության շենքի դիմաց: Ցույցի մասնակիցները  հանդիպում էին պահանջել երկրի վարչապետի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով իր զբաղվածությունը, ցուցարարներին չէր ընդունել, բայց խոստացել էր առաջիկա օրերին հանդիպել:

Ջերմուկում հանրահավաքն ավելի շուտ նախազգուշական բնույթ էր կրում: Ելույթ ունեցողներն ընդգծում էին հանքավայրի շահագործման անթույլատրելիությունը, քանի որ այն փաստացի կկործանի առողջարանային Ջերմուկը, եւ հույս էին հայտնում, որ կառավարությունը խելամիտ որոշում կընդունի: Ճիշտ է, կարծիքներ հնչեցին նաեւ բանավորից ուժային պայքարի անցնելու հնարավորության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել