News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչները պատասխանել են «Ամերիկայի Ձայն»-ի գրավոր հարցմանը՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման իրականացման վերաբերյալ:

Արդյոք առկա՞ է ԼՂ-ում ականազերծման ծրագրին ԱՄՆ-ի աջակցության դադարեցման իրական վտանգ:

Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման ծրագիրը, որն իրականացվում է The HALO Trust-ի կողմից, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում նպաստել է Ղարաբաղի ամբողջ բնակչության 80 տոկոսից ավելիին՝ կտրուկ նվազեցնելով ականների եւ պայթուցիկների պատճառով տուժած քաղաքացիական անձանց թիվը: Հազարավոր ակր հող հնարավոր է եղել վերադարձնել անվտանգ եւ արդյունավետ օգտագործման: Այդուհանդերձ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը վերջերս ազդարարեց մարդկային կյանքեր փրկող այս ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու հավանականության մասին։

Թեեւ Միացյալ Նահանգները ներկա պահին միակ պետությունն է, որը ֆինանսավորում է Ղարաբաղում ականազերծման աշխատանքները, HALO Trust-ը միջոցներ է ստանում նաեւ մասնավոր բարեգարծական հիմնադրամների եւ անձանց կողմից: Միացյալ Նահանգների օգնությունը սակայն միշտ եղել է Ղարաբաղում իրականացվող HALO-ի ծրագրերի հիմնասյունը, դրա դադարեցումը կստիպի HALO-ին զգալիորեն նվազեցնել աշխատանքները Ղարաբաղում, որը նաեւ առանց աշխատանքի կթողնի այդտեղ բնակվող հարյուրավոր տղամարդկանց ու կանանց: Նման քայլը նաեւ անորոշ ժամանակով կհետաձգի ականներից զերծ Ղարաբաղի հեռանկարը: 2019-ի երկրորդ կեսին սպսվող ֆինանսավորման հնարավոր դադարեցումը HALO-ին բավարար ժամանակ եւ ռեսուրսներ չի տրամադրում, որպեսզի ականազերծման աշխատանքների իրականացումն ի վերջո հանձնվի տեղական կազմակերպություններին:

Անկախ վարչակազմի վերջնական որոշումից, HALO-ն չի նախատեսում հեռանալ Ղարաբաղից եւ մնում է նվիրված քաղաքացիական անձանց եւ նրանց ունեցվածքի պաշտպանությանը: Հույս ունենք, որ ծրագրի պահպանմանն ուղղված Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամների, վարչակազմը կվերանայի իր որոշումը: Այս ծրագրի շարունակական աջակցությունը ընդամենը համեստ ներդրում է, որը Ամերիկայի բարի կամքի վառ դրսեւորում է եւ, որը իրական մարդասիրական օգնություն է աշխարհի մեկուսացված այս շրջանի համար:​

Որքա՞ն գումար է անհրաժեշտ HALO Trust-ին Ղարաբաղում ականազերծման աշխատանքները լիարժեք ավարտելու համար եւ որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա իրականացումը:

Աշխատանքներն ավարտված չեն ինչը ենթադրում է, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությանը սպառնացող այս գործոնը դեռ չեզոքացված չէ։ Հատկապես հաշվի առնելով, որ այս շրջանների բնակչության համար հողի հետ գործը ունի կենսական նշանակություն։ Մնացած ականների քանակը լիարժեք հաշվարկելու համար, HALO Trust-ը ներկայումս Ղարաբաղում համապարփակ ուսումնասիրություն է իրականացնում: Մինչ այդ գործընթացի ավարտը կանխատեսումներն իրատեսական չեն: Շարունակական ամերիկյան աջակցությունն անհրաժեշտ է նաեւ այդ ուսումնասիրությունը ժամանակին իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ