News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի մասնակից գործարարներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց բանկային ոլորտում իրենց աշխատանքը խոչընդոտող մի խնդիր:

Ծնունդով իրանցի գործարարը նկատեց, որ բանկային պրոբլեմներ կան ծնունդով իրանցի հայերի համար, քանի որ իրենք ամերիկյան պատժամիջոցների տակ են: Նա միաժամանակ նշեց, որ օրինակ, ԱՄՆ-ում ապրող իրանցին այդ խնդիրները չունի, իսկ ՀՀ-ում ապրող իրանցին ունի:

«Խիստ հետաքրքրված եմ գյուղատնտեսության ոլորտում աշխատանք սկսելու, զարգացնելու առումով, բայց պետական աջակցություն տվող բանկերի տեսակետից մենք ոչ ցանկալի հաճախորդ ենք: Ես ուզում եմ գործել ու ապրել Հայաստանում եւ աշխատել այս ոլորտում»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործարարի ասածում կարեւոր նրբերանգ կա, պետք է ճիշտ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը. «Կառավարությունն այս հարցում որեւէ միջամտություն, առնվազն՝ բացասական, չի ունենում: Բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք ունեն նաեւ օտարերկրյա բաժնետերեր, ու մանավանդ վարկ տալու-չտալու գործում կառավարություն չի կարող միջամտել, ասել՝ այսինչ մարդուն վարկ տվեք, այսինչ մարդուն՝ մի տվեք:

Բայց ամիսներ առաջ երբ խնդիրներ կային, նաեւ Իրանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների հետ, կառավարությունը հաղորդակցություն սկսեց բանկային համակարգի հետ, որ մենք կարողանանք մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշտպանել, որ նրանք խտրականության չենթարկվեն»,- ասաց նա:

Վարչապետը խոստացավ՝ իր օգնականը կապ կհաստատի գործարարի հետ, կոնկրետ դեպքը կքննարկեն, ապա հավելեց. «Եթե բանկերից մեկը վարկ չի տալիս, հնարավոր է՝ այլ բանկից փորձի վարկ ստանալ, որը այլ քաղաքականություն ունի»:

Փաշինյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ, բացի Իրանի շուրջ միջազգային կոնյունկտուրայի հետ կապվածից, կա նաեւ մեկ այլ նյուանս՝ վարկ տալ-չտալու վերաբերյալ. «Հայաստանի ոչ քիչ քաղաքացիների վարկը բանկերը մերժում են: Այստեղ պետք է հասկանալ վարկի մերժման պատճառները, ու բնականաբար, մենք որեւէ բանկի չենք կարող պարտադրել որեւէ մեկին վարկավորում տալ, բայց խտրականությունից պաշտպանելու առումով կառավարությունն իհարկե կարող է հասկանալ, արձանագրել, որ եթե գոյություն ունի խտրականության դեպք, դրանից բխող նաեւ որոշակի գործողություններ անել»,- ասաց Փաշինյանը:

Համաժողովի մասնակից մեկ այլ գործարար վարչապետին տեղեկացրեց, որ Չինաստանի հետ պայմանագիր են կնքել, նրանք փողը փոխանցում են, մինչդեռ դեսպանատնից հայտնել են, որ բանկը թույլ չի տալիս Հայաստան փող փոխանցել, քանի որ Իրանի հարեւանն ենք:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չինաստանի դեպքում գործ ունենք նույն խնդրի հետ, ինչ Հայաստանում: Չինաստանի կառավարության քաղաքականությունը Իրանի հարցում լրիվ ուրիշ է: Չինաստանը, ի հեճուկս պատժամիջոցների, Իրանից նավթ է գնում, բայց կա կոնկրետ բանկ, որ հաշվում է՝ այդ քաղաքականությունն իր համար ռիսկային է, իր քաղաքականության շրջանակներում որոշ որոշումներ է կայացնում»,- նշեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է «Խաղողի տնկարկների կադաստր» ծրագրի հայեցակարգը
Հանդիպմանը քննարկվել է Հիմնադրամի կողմից մշակված «Խաղողի տնկարկների կադաստր» ծրագրի հայեցակարգը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Աննա Լուժը…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Տեղի է ունեցել ԵՏՀ Կոլեգիային կից հարկային քաղաքականության եւ վարչարարության խորհրդատվական կոմիտեի XV նիստը
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակներում իրականացվող փոխադարձ առեւտրի կազմակերպման գործընթացում անուղղակի…
Քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակիցը կեղծ լիցենզիա է պատրաստել եւ տրամադրել շինընկերությանը. ՊԵԿ
Քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից…
Հանրային կառավարման համակարգի խորքային արդիականացումն այլընտրանք չունի. Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը…
150 000-ից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում.սա լավ նորություն է. Փաշինյան
Եթե 65 հազար 37 գրանցված աշխատողներին բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի քայլքերի, պատկերը հետեւյալն է…