News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մշակել են 5-ամյա ծրագիր տեխնոլոգիական կախվածության դեմ պայքարի մասին, հայտարարել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, հաղորդում է Daily Sabah-ը:

Նրա խոսքով՝ նախարարությունը պատրաստել է ինտերնետային եւ առցանց մոլեխաղերի կախվածության դեմ պայքարի մանրամասն ծրագիր:

Գործողությունների պլանը բաժանված է երեք կատեգորիայի. «տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի եւ սոցիալական ցանցերի անվտանգ ու արդյունավետ օգտագործում եւ դրանց չափազանց շատ եւ վնասակար կիրառման կանխարգելում», «միջոցառումների անցկացում համացացնում մոլեխաղերից կախվածությունը կանխելու դեմ», «խորհրդատվական, թերապեւտիկ եւ վերականգնողական ծառայությունների զարգացում եւ տարածում»:

Կառավարությունը ձգտում է բարձրացնել ինտերնետի օգտագործման արդյունավետությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ մեծացնել իրազեկվածությունը համացանցից կախվածության մասին, ասել է նախարարը՝ հավելելով, որ նախարարությունը կմշակի կրթական ծրագրեր՝ ուղղված երեխաներին եւ երիտասարդներին: «Մենք ձգտում ենք 10 տոկոսով մեծացնել երիտասարդների կողմից Համացանցում անցկացված ժամանակը հետազոտությունների համար եւ 8 տոկոսով կրճատել սոցիալական ցանցերում ծախսած ժամանակը»,-նշել է նա:

Քոջան նշել է, որ ներկայումս կախվածության խնդիրները կապված են ոչ միայն ալկոհոլիզմի, ծխելու եւ թմրամոլության, այլ նաեւ տեխնոլոգիական կախվածության հետ, որը ներառում է համացանցը, սոցիալական ցանցերը, առցանց խաղերն ու մոլեխաղերը:

Փորձագետների գնահատմամբ՝ Թուրքիայում կա համացանցի ավելի քան 40 միլիոն օգտատեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել