News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ասֆալտի վրա մեծացած ու երբեք զենքի հետ չառնչված տղեն բարոյական իրավունք չունի հեգնել մեր գեներալներին՝ անկախ որևէ հանգամանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւոր Պետրոսյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Մի հեգնեք Գեներալներին

Ով ինչ ուզում է՝ ասի, բայց ասֆալտի վրա մեծացած ու երբեք զենքի հետ չառնչված տղեն բարոյական իրավունք չունի հեգնել մեր գեներալներին՝ անկախ որևէ հանգամանքից:

Աստված ոչ անի, որ նորից «պահը գա», այդ ասֆալտամերձ փամփլիկները դարձյալ իրենց պապաների ու աներների շնորհիվ «շալակելու են» տարբեր հիվանդություններ՝ շիզոֆրենիայից մինչև ողնաշարի ճողվածք՝ հանկարծ մարտադաշտում չհայտնվելու համար: 

Մահն ու հաշմանդամությունը դարձյալ մնալու են գեներալների ուսերին, իսկ ցոփ ու շվայտ կյանքը պատերազմից հետո վայելելու են «հիվանդ» ասֆալտիստները...»։

Տպել
Ամենաշատ