News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղում  առերեւույթ կատարված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է ընդհանուր 102.329.250 ՀՀ դրամ արժեքի՝ 1462 հատ տարբեր տեսակի եւ տրամագծերի ծառ: 

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում տեւական ժամանակ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կաշառք տալու դիմաց ապօրինի ծառահատում կատարելու առաջարկով Ստեփանավանի անտառպետության անտառապետերին են դիմել Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում փայտանյութի առքուվաճառքով զբաղվող, ինչպես նաեւ փայտամշակման արտադրամասեր ունեցող անձինք, որոնց հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, անտառապետերն իրենց հերթին կաշառքի դիմաց ապօրինի ծառահատումը թույլատրելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել տվյալ պահաբաժնի անտառապահի հետ, որոշ դեպքերում նաեւ՝ «Ստեփանվանի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի հետ, եւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում պաշտոնատար անձ հանդիսացող անտառատնտեսության աշխատակիցներն իրենց ուժերով կամ կաշառք տվող անձի կազմակերպմամբ իրականացրել են ծառերի ապօրինի հատումները եւ դրանց արդյունքում ստացված փայտանյութի՝ անտառից տեղափոխելու աշխատանքները, որից հետո ստացել պայմանավորված կաշառքի գումարը:

Այնուհետեւ պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառային տարածքներում իրականացված ապօրինի հատումների իրական ծավալները թաքցնելու կամ լրացուցիչ ստուգումներից զերծ մնալու նպատակով «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենները, անտառապետերը, անտառապահները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, կատարել կեղծիքներ, որոշ դեպքերում տվել կաշառք եւ իրականացրել այլ պաշտոնեական հանցանքներ: Բացի այդ, քննությամբ պարզվել է նաեւ, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցները «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառային տարածքում իրականացվող վերահսկիչ աշխատանքների ընթացքում՝ ապօրինի հատված ծառերի իրական տվյալները թաքցնելու նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ կատարել կեղծիք:

Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ, այդ թվում՝ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի 2 տնօրեն, 3 նախկին անտառապետ, 3 անտառապահ, «Հայանտառ» ՊՈԱկ-ի հսկողության բաժնի 3 աշխատակից, փայտամշակման արտադրամասեր ունեցող, ապօրինի ծառահատմամբ զբաղվող 5 անձ: Անտառապետերից մեկի նկատմամբ հայտարարված է հետախուզում, եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պետությանը պատճառված վնասի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ