News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 21-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում:

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն  իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ ինչպես նաեւ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ դիտարկումը Արցախի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում նորմալ է անցել
ԵԱՀԿ դիտարկումը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
ԶԼՄ-ների ազատությունները խախտվել են ԵԱՀԿ բոլոր երկրներում
Անցած տարվա ընթացքում ԶԼՄ-ների ազատությունը ենթարկվել է ճնշման...
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արեւելքում
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել գործընթացին եւ ապահովել առաքելության անդամների անվտանգությունը...
Արցախցիների իրավունքները չընդունելը անհարմար վիճակի մեջ է դնում բացասական հայտարարություններ անողներին. ԱԳՆ
Արցախը ժողովրդավարական ընտրությունների անցկացման լուրջ փորձ է կուտակել...
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնել. ՀՀ ԱԳՆ
Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են...
Պատրուշեւը հանդիպել է Ալիեւի հետ
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում ռուս-ադրբեջանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր․․․
Ֆոտոռեպորտաժներ